|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մայիսի 4-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են BMW մակնիշի (վարորդը՝ Է. Ք.) և ՎԱԶ-2106 մակնիշի (վարորդը՝ Վ. Հ.) ավտոմեքենաները, որից հետո ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը:
Փրկարարները Վ. Հ.-ին ավտոմեքենայից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: