|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ժողովրդի իշխանությունը ոչ ոք յուրացնելու իրավունք չունի, սա պետք է մենք հասկանանք. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ամենագլխավորն այն էր, որ առաջին օրվանից պետք է հասկանայինք, որ սա ժողովրդային պոռթկում է, և որ ժողովուրդն էր կանգնած այս բոլոր պահանջների հետևում»,- ասաց նա:
Ռուստամյանը նշեց, որ մենք անցյալի դառը դասեր ունենք, մեծ ոգևորությամբ ձեռք ենք բերում ժողովրդի իշխանություն, հետո այդ ամենը սկսվում է մսխվել: «Մենք այս զարթոնքը պետք է պահպանենք, այդ ներուժը վերածենք մեծ էներգիայի և հզորացնենք Հայաստանը, միասնականացնենք հայությունը»,- շեշտեց նա:
Դիտարկմանը` Փաշինյանի հոդվածներում տարբերվող էր Արցախի հարցում նրա դիրքորոշումը. Ռուստամյանն արձագանքեց.«Մենք հանդիպել ենք նրանց հետ, Արցախի հարցը ամենագլխավոր քննարկման հարցն է եղել մեր հանդիպման ժամանակ: Նրանք ունեն իրենց ծրագրում դիրքորոշում, որ Արցախի հարցը պետք է լուծեն այնպես, ինչպես հանրաքվեով հայտարարել է Արցախի ժողովուրդը: Սա է ամենագլխավոր հաստատումը»: