|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա ընթացքում քաղաքական վիճակ է փոխվել:
ՀՀԿ-ն հայտարարել է, որ սատարելու է վարչապետի ընտրություններում երկրորդ փուլի այն թեկնածուին, ով կառաջադրվի պատգամավորների մեկ երրորդի կողմից: Փաշինյանը նշեց, որ վաղը պաշտոնապես առաջադրվելու է վարչապետի թեկնածու «Ելք», ՀՅԴ, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների կողմից:
«Թեկնածուի ընտրության հարցը գործնականում լուծված է, բայց սրանք բանավոր հայտարարություններ են, և անհրաժեշտ է վաղը անել կոնկրետ գործողություններ, պատրաստել փաստաթղթեր և ի վերջո ավելի մասնրամասն պետք է տեղեկանալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշման մասին: Մենք վաղը աշխատելու ենք ԱԺ-ում, փորձելով հավաստիանալ, որ հայտարարությունները ՀՀԿ մասով երաշխավորված են»,- ասաց Փաշինյանը: