կարևոր
3241 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-22 11:50
Քաղաքական

Մեր զոհերը երեխաներ չե՞ն, իսկ իրենց երեխային գցել են փողոցները, երեխա՞ է․ Արա Ռոստոմյան

Իշխանական պատգամավորները արշավ են սկսել,  իրար հերթ չտալով ներկայացնում են առևանգման ինչ որ դրվագներ։ Եթե իրենք այդպես հումանիստաբար ցանկանում են, որ որևէ երեխայի մազին չի կարելի կպնել, բայց ո՞նց  իրենք մեր երեխաների մազին չկպան, տարան, ուղիղ սպանեցին: Այս մասին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված  զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։

Նրա խոսքով, ի՞նչ է ստացվում, որ եթե Փաշինյանի որդու մազին կպնում են, պետք է տանեն, կալանավորեն, բայց որ տարել, սպանել են մեր տղաներին ու մինչև հիմա պատասխան չեն տվել, թե ով է  մեղավոր... «Ասել է՝ ես եմ մեղավոր, ես եմ պատասխանատու։ Մեղավորին ու պատասխանատուին տանում, ցմահ դատում են, ոչ թե թողում են դրսում, որ լրացուցիչ էլի հանցանքներ կատարի։ Մեր տղաների  սպանելուց հետո 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին նոր զոհեր եղան, Վարդենիսում էլի զոհեր ու այսպես շարունակ։ Այսինքն, այդ զոհերը երեխաներ չե՞ն, իսկ իրենց երեխային գցել են փողոցները, երեխա՞ է, ՔՊ-ականները բոլոր ձևերով մեկը մեկին հերթ չեն տալիս ներկայացնելու, թե այս հերոս տղեն, որ Ջաբրայլին էր «ազատագրում» ու իր պատճառով 800-ից ավելի զոհ ունեցաք, ինքն անձեռնմխելի է՞»։