կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-21 08:24
Հասարակություն

«Աշխատատեղեր»՝ ընտրություններին ընդառաջ․ որոշ կուսակցություններ գրեթե բոլոր մարզերում և համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացում, հատկապես ակտիվ է իշխող ՔՊ-ն. «Հրապարակ»

«Աշխատատեղեր»՝ ընտրություններին ընդառաջ․ որոշ կուսակցություններ գրեթե բոլոր մարզերում և համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացում, հատկապես ակտիվ է իշխող ՔՊ-ն. «Հրապարակ»

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մարզերում ոգևորություն են առաջացրել, բայց մարդիկ ոչ թե ընտրությունների բուն փաստից են ոգևորված, այլ նոր «աշխատատեղեր» բացվելու։ Բանն այն է, որ վերջին շաբաթներին որոշ կուսակցություններ գրեթե բոլոր մարզերում և համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացում, որոնք ընտրությունների ժամանակ կդարձնեն նախընտրական շտաբներ և այդ շտաբներում աշխատողներ են ընդունում:

Մեզ ասացին, որ հատկապես ակտիվ է իշխող «Քաղպայմանագիրը», որը նախորդ ընտրություններից հետո փակել էր իր բոլոր գրասենյակները։ 60-ից ավելի գրասենյակ է մարզերում բացել Արթուր Վանեցյանը։ ԲՀԿ-ն է նաև ակտիվ, և մեծ թվով աշխատակիցներ են ընդունում աշխատանքի։ Սակայն չի բացառվում, որ իշխանությունը ընդդիմադիր ուժերի գործունեությունը կասեցնելու համար, ինչպես անցած ընտրություններին էր, իրավապահների և հատկապես ԱԱԾ-ի միջոցով սկսի ճնշումներ գործադրել նախընտրական շտաբների համար տարածքներ տրամադրողների և ընդդիմության համակիրների նկատմամբ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։