Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կոչ եմ անում քվեարկել հանուն կայունության, հանուն այս ճգնաժամի լուծման, հանուն մեր պետության հետագա զարգացման, հանուն այսօրվա քաղաքացիական զարթոնքի կապիտալիզացիայի. խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա հույս հայտնեց, որ այսօր իր գործընկները կանեն այս քայլը:
«Այսօրվա քվեարկությունը շատ կարևոր է, մենք իրավունք չունենք այս կուտակված հույսերը թողնել և ևս 7 օր ունենալ նույն իրավիճակը: Սա պետք է ավարտվի և պետք է ավարտվի` Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելով»,- ասաց Մարուքյանը:
Նա միևնույն ժամանակ նշեց, որ ՀՀԿ-ն հրաշալի ընդդիմություն կլինի, ավելին՝ արդեն իսկ կա: «Երեկվա հարցուպատասխանը դրա վառ վկայությունն էր: Շատ պատրաստված ու պրոֆեսիոնալ էին: Նախանձելի ընդդիմություն է»,- ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի այն հայտարարությանը, որ նախ պետք է իմանան Փաշինյանի ծրագիրը, հետո որոշեն` ինչպես քվեարկել, պատգամավորն ասաց. «Նորմալ է, բա ի՞նչ էիք ուզում, առանց ծրագիրը լսելո՞ւ որոշում կայացնեին: Շատ նորմալ հայտարարություն են արել, դա նշանակում է, որ կլսեն և կընտրեն: Ո ոչ մի խնդիր չեմ տեսնում»: