Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հնարավոր համագործակցությանը: Ըստ նրա` լինում են քննարկումներ համագործակցության շուրջ, իսկ թե դրանք ինչի՞ կհանգեցնեն, ի՞նչ ձևաչափում կտեղավորվեն, միայն ժամանակը ցույց կտա:
«Այստեղ կարևոր է հասկանալ` ինչպիսի՞ ֆորմատի կհանգենք այդ քննարկումների արդյունքում, և համագործակցությունն ի՞նչ բնույթ է կրելու, այսինքն` կոնկրետ խնդրի հետ կապվա՞ծ է լինելու, կարճաժամկե՞տ, միջնաժամկե՞տ, թե՞ ավելի երկար: Ես կասեմ, որ ընթանում են քննարկումներ` ֆորմատի երկարաժամկետության առումով, և սրանք միայն Դաշնակցությանն ուղղված չեն: Բոլոր քաղաքական ուժերի հետ պատրաստ ենք համագործակցել, գտնել ընդհանուր հետաքրքրություն ներկայանող հարցեր»,- ասաց Մինասյանը:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՅԴ-ի 7 կետերից մեկին՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքի անհրաժեշտությանը, պատգամավորը պատասխանեց. «Այդ խնդրի իրագործումը ժամանակի հարց է: Եթե այդ խնդիրն այսօր չենք իրականացնում, դրա պատճառն այն իրողությունն է, որն առկա է այսօր: Այսօր այդ հարցի բարձրացումը կտորպեդահարի Մինսկի խմբի բանակցային գործընթացը, ինչը չի բխում ՀՀ շահերից: Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ մարտական գործողությունների իրականացման պարագայում մենք իսկույն կանդրադառնանք այդ խնդրին»: