Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ հոսանքի դեմ պայքարի առաջին փուլը երիտասարդները կարողացան հրաշալի տանել, և ըստ էության, հաղթել:
«Երիտասարդները 5-6 օրվա ընթացքում հրաշալիորեն կարողացան մոբիլիզացնել հասարակությանը և հասնել նրան, որ իրենց պահանջը բավարարվի: Սերժ Սարգսյանն էլ իրեն վերապահեց ստեղծված իրավիճակում արբիտրի դեր, և շարժումը էմոցիոնալ փուլից մտավ արդեն ինտելեկտուալ փուլ : Անչափ կարևոր է, որ այս ինտելեկտուալ փուլում էլ երիտասարդները կարողանան ճիշտ կողմնորոշվել, որվհետև եթե այս փուլում նրանք չկարողացան մարտավարական քայլերով հաղթանակ տոնել, ապա շատ բարդ է լինելու»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Նա կարևորեց աուդիտում ներգրավվել քաղաքացիական շարժման ներկայացուցիչներին, և մտնել բանակցային գործողությունների մեջ, որովհետև ՀՀ նախագահը առաջարկում է ինտելեկտուալ ու բարդ խաղ: «Էմոցիոնալ փուլում երիտասարդները հրաշալի հաղթանակ տարան, մնում է հաղթել ինտելեկտուալ փուլում, որ նրանց մեջ պառակտում չառաջանա, որ շարժումը չդառնա անկառավարելի»,- ասաց նա: