27 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 410.74 |
GBP | ⚊ | 472.35 |
GEL | ⚊ | 145.21 |
RUB | ⚊ | 4.03 |
USD | ⚊ | 387.71 |
Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը։ Առաջիկայում նախատեսվում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, որտեղ կքննարկվի նաև այս հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ դրա մասին երեկ հեռախոսազրույցի ժամանակ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ 2022թ.–ի դեկտեմբերին չկայացած հանդիպումը չի չեղարկվել, պարզապես հետաձգվել է:
«Այդ հանդիպման չկայանալը սուր ճգնաժամի հետ էր կապված, ոչ թե հանդիպումը բոյկոտելու: Այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում»:
Անդրադառնալով Երևանի և Մոսկվայի հարաբերություններում առկա է ճգնաժամի մասին հնչած հարցին, Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ անկեղծ են, ինքը ճգնաժամ չեմ տեսնում. «Մենք խոսում ու քննարկում ենք: Ֆիքսում ենք, որ կան խնդիրներ, որոնց մի մասը օբյեկտիվ են»։