|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2018» զեկույցը:
Ըստ DHA-ի՝ զեկույցի արդյունքում պարզվել է, որ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 157-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ, 2 հորիզոնականով զիջելով դիրքերը: Զեկույցում Թուրքիան որակվում է որպես «աշխարհի ամենամեծ բանտը լրագրողների համար»:
Նշվել է նաև, որ մամուլի ազատության ոլորտում հետընթաց է գրանցել ոչ միայն Թուրքիան, այլև աշխարհը: