Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2019 թ. «Մամլո ազատության ցուցանիշ» զեկույց: Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում և Ռուսաստանում շարունակվում են անկախ մամուլի դեմ ուղղված ճնշումները:
Զեկույցում տեղ են գտել 180 երկիր, Թուրքիան զբաղեցնում է 157-րդ հորիզոնականը. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Առաջին 3 հորիզոնականներում են Սկանդինավյան երկրները` համապատասխանաբար, Նորվեգիան, Ֆինլանդիան և Շվեդիան:
Թուրքիան հետ է մնացել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վենեսուելան, Ռուսաստանը, Բանգլադեշը և Իրաքը: Վերջին հորիզոնականում է Թուրքմենստանը, որից առաջ են գտնվում Չինաստանը`177, Էրիթրեան`178, Հյուսիսային Կորեան` 179-րդ հորիզոնականներում:
Թուրքիան, նախորդ տարվա համեմատ, 2 հորիզոնականով նահանջել է: Դա կապված է շարունակական արտակարգ դրությունների հաստատման, ազատ մամուլի միջոցների փակման հետ: Զեկույցում նշված է, որ Թուրքիան աշխարհի` լրագրողների ամենամեծ բանտն է: