կարևոր
481 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-24 18:15
Հասարակություն

Եթե կաթողիկոսին բանտարկեն, բանտը կլինի Վեհարան. Տեր Մանուկ

Եթե կաթողիկոսին բանտարկեն, բանտը կլինի Վեհարան. Տեր Մանուկ

«Եթե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին բանտարկեն, բանտը կլինի Վեհարան», -- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արագածոտնի մարզի Կարմրավոր եկեղեցու և ևս 8 գյուղերի հոգևոր հովիվ Մանուկ քահանա Զեյնալյանը` հավելելով, որ բանտում մարդիկ կօրհնվեն։

«Ուր էլ տանեն, Վեհափառը մնալու է Վեհափառ, ուր էլ տանեն, այդ տեղը դառնալու է Վեհարան։ Թող գրոհեն»,– ասաց քահանան։

Տեր Մանուկը հիշեցրեց, որ պատմության մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինը չէ, որ գրոհում է Վեհարանի դեմ։

«Այնքա՜ն են հարձակվել։ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին չխեղդեցի՞ն։ Մեր եկեղեցին ավելի ծանր օրեր է ունեցել։ Աստծո կամքն է, Տիրոջ ողորմությունն է, Աստված կտնօրինի ամեն բան»,– նշեց հոգևորականը։

Լրագրողները հիշեցրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «վեհարանը ազատելու» սցենարին, ըստ որի` որևէ ամուսնացյալ քահանա պետք է նշանակվի Կաթողիկոսական տեղապահ, իսկ կաթողիկոսը պետք է որոշվի Հայ առաքելական եկեղեցու կանոնագիրքը փոխելուց և նորը հաստատելուց հետո։ Նրանք հարցրին` արդյոք կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը կլինի՞ կաթողիկոս։

«Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված նամակի մեջ ասում է՝ ինչ էլ որ կլինի, Հիսուս Քրիստոսով խնդա և ուրախ եղիր։ Հիմա դուք բոլորդ էլ, մեր ժողովուրդը, մեր հավատավոր ժողովուրդը թող Տիրոջով խնդան և ուրախ լինեն»,– պատասխանեց Մանւոկ քահանա Զեյնալյանը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։