|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ խորհրդարանի բոլոր ճյուղերը պետք է միավորեն ջանքերը Գուանտանամոյի բանտը փակելու ուղղությամբ, քանի որ այնտեղ ոտնահարվում են միջազգային նորմեր. հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը:
4 տարի առաջ Պիլայը ողջունել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` բանտը փակելու խոստումը, սակայն այսօր նա հուսախաբված է, քանի որ ոչինչ չի փոխվել. տեղեկացնում է BBC-ն: Պիլայը հայտարարել է, որ բանտարկյալների հայտարարած հացադուլը վկայում է, որ նրանց հուսահատությունը չափ չունի:
Կուբայում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում 2001-ի սեպտեմբերին ստեղծվել է Աֆղանստանում գերվածների բանտ, որոնց դատապարտել են ահաբեկչության մեղադրանքով: