կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-23 20:22
Քաղաքական

Չորեքշաբթի բանակցություններ կսկսվեն. Նիկոլ Փաշինյան

Չորեքշաբթի բանակցություններ կսկսվեն. Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նախ անդրադառնալով իր և Սերժ Սարգսյանի հանդիպմանը, նշեց, որ երբ Սերժ Սարգսյանը բանակցություններից երկու րոպե անց հեռացավ, պարզ դարձավ, որ նա լքում է նաև իր պաշտոնը:

Նա հայտարարեց, որ այս պահից սկսած Հայաստանում կա նոր իշխանություն, որի անունն է ՀՀ ժողովուրդ, իսկ թավշյա ոչ բռնի հեղափոխությունը հաղթել է:

Երբ նա կալանավորված էր, նրան առաջարկել են տարբերակ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, հետո առաջարկեցին տարբերակ, որ հրաժարական տա մեկ ամսից, իսկ հետո եղավ առաջարկ, որ հրաժարական տա ապրիլի 25-ին:

«Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները, և արեցի իմ առաջարկը` ժողովրդի անունից, ես ասացի, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում: Եվ նա հրաժարական տվեց»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` իր հռչակած կետերից մեկը` Սերժ Սարգսյանի հրաժարականը, արդեն իրականացել է: Փաշինյանը շարունակեց.

«ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թենածուին, և դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ ԱԺ ընտրություններ: Մենք պատրաստվում ենք չորեքշաբթի օրը` ժամը 11:00-ին  Մարիոթ Արմենիա հյուրանոցում շարունակել բանակցությունները իշխանության անցնում փոխանցման շուրջ` վարչապետի ժամանակավոր  պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Հույս ունեմ, որ ՀՀԿ-ի վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական թավշյա ոչ բռնի հեղափոխության հաղթանակը»,- ասաց Փաշինյանը: