Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ պրոֆեսորի` Հիսուսի ու նրա աշակերտների վերջին ընթրիքը տեղի է ունեցել մ.թ. 33 թվականի ապրիլի 1-ին: Սա կարող է նշանակել, որ Քրիստոսի ձերբակալությունը, հարցաքննությունը եւ տարբեր դատավարությունները մեկ օրում չեն եղել:
Պրոֆեսոր Հոմֆրիսը կարծում է, որ իր հայտնագործության շնորհիվ հնարավոր է Զատիկի հստակ օր սահմանել` ապրիլի առաջին կիրակի օրը:
Մատթեոսը, Մարկոսն ու Ղուկասը ասում են, որ վերջին ընթրիքը եղել է Հրեական պահքին, իսկ, ըստ Հովհաննեսի, պահքից առաջ:
«Այս հանգամանքը դարեր շարունակ անհանգստացրել է գիտնականներին: Բայց ես պարզել եմ, որ երկու տարբեր օրացույցներ են օգտագործվել: Չորս ավետարանները լիովին համընկնում են»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է պրոֆեսորը:Ըստ նրա` Մատթեոսը, Մարկոսը եւ Ղուկասը կիրառել են լուսնային օրացույցը, որը հարգի է եղել եգիպտացիների մոտ եւ օգտագործվել է մինչեւ Մովսեսի ժամանակները, իսկ Հովհաննեսն օգտվել է հին հրեական օրացույցից եւ ճիշտ է գրել, որ վերջին ընթրիքը տեղի է ունեցել պահքից առաջ: Հետեւաբար, կարելի ասել, որ այն տեղի է ունեցել չորեքշաբթի` 33 թվականի ապրիլի 1-ին: