Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
1in.am - Մայիսի 23-ին, Ազատության հրապարակում ՀՅԴ-ն հանրահավաք էր հրավիրել՝ «Զարգանալու ենք չզիջելով. լրջացե՛ք» խորագրով, որի ընթացքում ներկայիս իշխանություններին դեղին քարտ ներկայացվեց: Ներկայացվեցին նաև «ներկա իրավիճակից դուրս գալու ելքերի» վերաբերյալ կուսակցության մոտեցումներն ու տեսակետները:
Ի՞նչ իրավիճակի մասին է հատկապես խոսքը, և որո՞նք են այն ելքերը, որոնք ՀՅԴ-ն առաջարկում է իրավիճակից դուրս գալու համար: «Առաջին լրատվական»-ի այս հարցերին ի պատասխան՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը մասնավորապես ասաց. «Մենք հանրահավաքի ժամանակ ներկայացրինք մեր մտահոգությունները, և մենք ռիսկ ենք տեսնում, որ իրականացվող քաղաքականությունը կարող է մեզ բերել-հասցնել մի իրավիճակի, որտեղ երկրի ապագան վտանգված կլինի: Խոսքը թե՛ տնտեսական քաղաքականության, թե՛ Արցախի հարցի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների, թե՛ բարեփոխումների նպատակների և գործիքակազմի մասին է. լայն սպեկտր էր, որի մասին մենք ներկայացրինք հրապարակում հավաքված ժողովրդին»:
«Զարգանալ՝ չզիջելով»-ը մեր կարգախոսն է տարիներ ի վեր, և դա գալիս է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունից հետո՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել»:
Կային և կան քաղաքական գործիչներ Հայաստանում, որ կարծում էին, որ Ղարաբաղի հարցը մեզ համար բեռ է, և քանի այդ բեռից չենք հրաժարվել, մենք ապագա չունենք, մենք ասում ենք, որ՝ ոչ, չկա Ղարաբաղի հարց, կա Հայաստանի հարց, և Հայաստանի գոյության և զարգացման ուղին անցնում է Արցախով: Արցախում ցանկացած զիջում մեզ համար կործանարար է:
Մենք ասում ենք, որ մենք գտնվում ենք պաշարված ամրոցում, և, իրոք, եթե նայենք, շրջապատված ենք թշնամիներով աջից ու ձախից, դեպի արևելք ոչ միայն շրջափակված ենք, այլ նաև պատերազմական վիճակում ենք գտնվում: Ուզենք թե չուզենք՝ դա է մեր երկիրը, և մենք մեր քաղաքականությունը պետք է կառուցենք «Զարգանանք՝ չզիջելով» կարգախոսի վրա:
Իսկ հանրահավաքի ժամանակ ներկայացրինք, թե ինչ դժգոհություններ ունենք իշխանությունների վարած քաղաքականությունից»,- նշեց ՀՅԴ ԳՄ անդամը:
Մանրամասները՝ տեսանյութում։