Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է սահմանային լարվածությանը: Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից լարվածության սրումը նորություն չէ, և յուրաքանչյուր՝ Հայաստանի ներքին զարգացումներին վերաբերող իրադարձությունների առիթով և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպման շեմին սահմանային լարվածությունը մեծանում է:
Աղվան Վարդանյանի կարծիքով՝ Ադրբեջանի խնդիրը մեկն է՝ ապացուցել, որ ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծում ունի, այդ դեպքում Հայաստանի խնդիրը մեկն է՝ շատ ավելի կտրուկ արձագանքով պարտադրել պահպանել խաղաղությունը:
Թե որքանո՞վ է դա համահունչ նաև խնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների ուժային կենտրոնների շահերին, դա էլ, ըստ Վարդանյանի, խնդիր է` գումարած տարածաշրջանային խնդիրները, Ռուսաստան-Թուրքիա լարվածությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ու վարչապետի այցերը Ադրբեջան և նրանց հայտարարությունները:
«Մենք այլ ճանապարհ չունենք, մենք պետք է կարողանանք իսկապես մեր ներքին համախմբվածությանը ապավինել և փորձել ներսում ունենալ այնպիսի մթնոլորտ, որը կդառնա հիմնական նպատակ: Ցավոք, մեր ներքին այս առճակատումներն ու ներքին հարաբերությունները նաև այս առումով են թուլացնում մեր ներքին ներուժն ու հնարավորությունները: Եվ սա դաս պետք է լինի առաջին հերթին իշխանությանը, հետո` մյուս բոլոր ուժերին»,- ասաց Աղվան Վարդանյանը: