|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վճաբանության 5 մասնակիցները այսօր՝ հունվարի 21-ին ձերբակալվել են։
Հունվարի 17–ին Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի էր ունեցել վիճաբանություն:
Մի խումբ երիտասարդներ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փայտյա և երկաթյա մահակներով հարվածներ էին հասցրել Դ.Ա.-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային և վնասել այն:
Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման էին ենթարկել վիճաբանության մասնակիցներին:
Հունվարի 21–ին Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ առերևույթ հանցանք կատարած 5 անձ ձերբակալվել :
ՀՀ դատախազություն