|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ապրիլի 16-ին, ժամը 21:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարներ և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է՝ Ջանիբեկյան 65 հասցեի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է «CPS» բենզալցակայանի կրպակին: Բախման հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ուղևորը և բենզալցակայանի աշխատակիցը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Լցակայանից արտահոսած բենզինի բռնկումը կանխելու նպատակով փրկարարներն այն պատել են փրփրահեղուկով:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ԱԻՆ մամուլի ծառայություն