|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Մայիսի 2-ին, ժամը 08:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «CPS» բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի 35 AT 052 (վարորդ` Ա. Պ.) և «Opel Astra» մակնիշի 34 UZ 533 (վարորդի տվյալները բացակայում են) պետհամարանիշերով ավտոմեքենաները, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուղղել են ավտոմեքենան և իրականացրել վառելիքաքսուկային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: