Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը, «Նաիրի» ԲԿ-ում խոսելով լրագրողների հետ, ասաց, որ լուրջ վնասվածքներ չունի: «Ձեռքերս են կարել, ոչ մի լուրջ բան չկա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է աչքի տակի կապտուկներին, Փաշինյանն ասաց, որ վնասվածքը բեկորային չէ: Նրա խոսքով` ձայնային նռնակի ալիքից է առաջացել:
Փաշինյանը վիրավոր ակտիվիստներին առողջություն մաղթեց: «Մենք ամուր կամքով մեր օրակարգը պետք է առաջ տանենք: Ես իմացա, որ ոստիկանությանը չի հաջողվել ցրել ցույցի մասնակիցներին, և հպարտ եմ դրա համար»,- ասաց նա:
Անդրադառնալով վիրավոր ոստիկաններին` Փաշինյանն ասաց, որ դա ձայնային նռնակների արդյունքում է, և որ դրանք շատ վտանգավոր են: «Հպարտ եմ, որ ցույցի մասնակիցները հակագործողություն չեն իրականացրել: Բոլոր ոստիկանների հանդեպ եղբայրական վերաբերմունք ունեմ, ոստիկաններն են իրենց մեքենայով տեղափոխել ինձ այստեղ, հարգանքով եմ վերաբերվում նրանց»,- ասաց նա:
Իսկ թե ինչպե՞ս է ստացել վնասվածքները, Փաշինյանը հայտնեց, որ փշալարերով փակել են իր` աշխատանքի գնալու ճանապարհը, ինչը փորձել է ճեղքել:
Նշենք, որ Փաշինյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ գնում է Բաղրամյան պողոտա: