ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. «Քիչ առաջ դուրս գրվեցի «Նաիրի» բժշկական կենտրոնից: Մի քանի օր տնային պայմաններում ապաքինվելուց հետո՝ հույս ունեմ վերադառնալ լիարժեք աշխատանքային ռեժիմի: Սիրելի՛ բարեկամներ. շնորհակալ եմ բարեմաղթանքների եւ զորակցության համար: Ներողություն եմ խնդրում, որ ի վիճակի չեղա պատասխանել բազմաթիվ նամակների եւ հեռախոսազանգերի: Հատուկ շնորհակալություն «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին: Առո՛ղջ եղեք»: