Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից. տեղեկացնում է Новости գործակալությունը:
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկը սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում կայացած WBO վարկածով միջին քաշային կարգում (մ. 72.6 կգ) չեմպիոնական գոտու համար Դմիտրի Պիրոգովի դեմ պայքարում զիջել էր մրցակցին և հայտնվել հիվանդանոցում:
«Գենադին լավ վիճակում է,- հավաստիացնում է Մարտիրոսյանի մենեջեր Ալեքսանդր Յագուպովան:- Բարեբախտաբար ներքին արյունահոսության չկա: Երեկ նա վերադարձավ Սանկտ Պետերբուրգ: Կարծում եմ, որ Գենադին 1 ամսից կվերադառնա իր մարզումներին: Նա էությամբ մարզիկ է և չի պատրաստվում հեռանալ սպորտից: Կասկածներ չկան, որ Մարտիրոսյանը կրկին կվերադառնա ռինգ, սակայն սկզբնական շրջանում նա պետք է անցնի բժշկական հետազոտություն` արյան մեջ շաքարի և գլյուկոզայի պարունակությունը ճշտելու համար: Նրան ճանաչելով` վստահ եմ, որ նա կվերադառնա իր լավագույն մարզավիճակին»: