Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին շարունակում է փակված մնալ Բաղրամյան պողոտան: Փաշինյանի գլխավորությամբ` ցուցարարների մի մասը փորձում է շարժվել Ազգային ժողով:
ԱԺ գնալու ճանապարհին երկխոսություն ծավալվեց Փաշինյանի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև: Օսիպյանը, դիմելով Փաշինյանին, ասաց, որ եթե անցնելու են միայն պատգամավորները, ապա ինքը կուղեկցի:
«Ես եմ որոշում ,թե ինչպես գնամ աշխատանքի: Ես կգնամ լրագրողների և քաղաքացիների հետ: Քաղաքացիներն ինձ են դիմել, ես պետք է նրանց ընդունեմ»,- ասաց Փաշինյանը:
Օսիպյանն էլ նշեց, թե կարծում էր` Փաշինյանը բախումներ չի ցանկանում: «Եթե գնում եք աշխատանքի, ես Ձեզ և ձեր խմբակցության պատգամավորներին կուղեկցեմ: Ինքներդ դեմ եք սադրիչ գործողություններին, հիմա մեզ պետք է տրորեք, անցնե՞ք, պատնեշը չի բացվելու»,- ասաց նա` հավելելով, թե Փաշինյանը ցանկանում է անկառավարելի իրավիճակ ստեղծել:
Փաշինյանն էլ արձագանքեց, թե իրենք բախումների չեն գնալու: «Մենք այստեղից կանցնենք, ես ԱԺ պատգամավոր եմ»,- ասաց նա:
Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատնեշը: Ոստիկանները փշալարեր են անցկացրել այս պահին: Փաշինյանը և ցուցարարները փորձում են անցնել փշալարերի վրայով: Ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին: