կարևոր
3214 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-01 18:37
Հասարակություն

Պարեկները դաժան ծեծի են ենթարկել արցախցուն, արցունքաբեր գազ փչել, կոտրել ձեռքը.արցախցի փաստաբանն ահազանգում է

Պարեկները դաժան ծեծի են ենթարկել արցախցուն, արցունքաբեր գազ փչել, կոտրել ձեռքը.արցախցի փաստաբանն ահազանգում է

Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներն արցունքաբեր գազը փչել են արցախցու դեմքին, դաժան ծեծի ենթարկել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ խոսքն իր հարազատ եղբոր մասին է։

Նա մանրամասնել է, թե պարեկները մոտեցել են իբր մեքենան ոչ թույլատրելի վայրում կայանելու հարցով։

«Խոսակցության ընթացքում  արցունքաբեր գազ են փչել երեսին, ահավոր ծեծի ենթարկել, ձեռնաշղթաներ հագցրել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։ Հիմա նրա ձեռքը կոտրած, թաթի մատերը կոտրված է, աչքերն ընդհանրապես չեն տեսնում, գլուխն ուռած վիճակում են»,-ասաց Երիցյանը։

Նրա խոսքով՝ հիմա շտապ օգնություն է ժամանալ, բժիշկնեը ստուգում են եղբոր վիճակը։