կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-14 10:14
Հասարակություն

Ողբերգական վթար` Երևան-Սևան մայրուղում. վարորդը տեղում մահացել է

Ողբերգական վթար` Երևան-Սևան մայրուղում. վարորդը տեղում մահացել է

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Մարտիրոսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 35 GZ 928 համարանիշով ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մարտիկ Ղարիբյանի վարած ԶԻԼ մակնիշի 11 ՕԼ 807 համարանիշով ավտոմեքենային։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

«Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը տեղում մահացել է։

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի (հրամանատարի տեղակալ Ջիվան Մխիթարյանի) և ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատի (ջոկատի հրամանատար Զավեն Մելքոնյանի, հրամանատարի տեղակալ Վահե Պետրոսյանի) գլխավորությամբ ժամանած հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա»,- կարդում ենք կայքում։