Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 22-ին, ժամը 00:21-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 50-րդ կմ-ին «Renault» մակնիշի VH 03 0HV պետհամարանիշով (վարորդ՝ Վրաստանի հանրապետության քաղաքացի՝ 1979 թ. ծնված Սազա Լիպսայա Կառլոևիչ) ֆուռը բախվել է «Զիլ» մակնիշի 34 SN 350 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Պ.) ավտոմեքենային (շարժական գազալցակայան), ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ. կա տուժած:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ս. Լիպսայայի առողջական վիճակը գնահատել են կայուն, իսկ Ա. Պ.-ը հետազոտվել և դուրս է գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:15-ին, մարվել 01:51-ին: Ամբողջությամբ այրվել է շարժական գազալցակայանը: