կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-14 09:57
Քաղաքական

ՍԱՊԾ պետն ակտիվորեն զբաղվում է անշարժ գույքի առուվաճառքով. «Ժողովուրդ»

 ՍԱՊԾ պետն ակտիվորեն զբաղվում է անշարժ գույքի առուվաճառքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սննդամթերքի անվտանգության պե­տական ծառայության պետ Իշխան Կարապետյանն անցած տարի ակտիվորեն զբաղվել է անշարժ գույքի առուվաճառքով. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարապետյանն անցած տարում 254 մլն 562 հազար դրամով անհատա­կան բնակելի տուն է վաճառել, 135 մլն դրամով` բնակարան: Փոխարենը` 28 մլն 293 հազար դրամով գնել է շինություն, 48 մլն դրամով` հողամաս: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի դրամական մի­ջոցներն անցած տարեվերջին կազմել են 338 մլն դրամ, 718 հազար դոլար և 218 հազար եվրո:

Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է ամսական մոտ 500 հազար դրամի չափով աշխատա­վարձը, տրված փոխառության դիմաց ստացած 16.2 մլն դրամն ու 24 հազար դոլարը, ստացած փոխառությունները, վարկերը`73.2 մլն դրամի չափով: Ի դեպ, տեղեկացնենք, որ նա մինչև այս պաշ­տոնը զբաղեցնելը «Նատֆուդ» մսամ­թերքի ընկերության տնօրենն էր: Եվ պե­տական համակարգում է հայտնվել վար­չապետի` Կարեն Կարապետյանի շնորհիվ. նրանք ազգականներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում