Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երկրի բնակչության կենսամակարդակի բարձրացման կարեւորագույն չափանիշներից է անշարժ գույքի շուկայում գործարքների քանակի աճը: Այնինչ պաշտոնական աղբյուրները ՀՀ անշարժ գույքի շուկայի մասին հուսադրող ոչինչ չեն ասում. գրում է «Ժողովուրդը»:
2012-ի նոյեմբերին ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15 724 գործարք, ինչը 9,7 տոկոսով ցածր է հոկտեմբերի եւ 7,6 տոկոսովՙ 2011-ի նոյեմբերի գործարքների համեմատ, գրում է թերթը: Միայն օտարման գործարքների քանակը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել է 5,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ` աճել 3,9 տոկոսով: 4305 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 77,3 տոկոսը:
Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնցով արդեն ամեն ինչ ասված է. ամփոփում է թերթը եւ հավելում` որ մնում է այս առիթով հիշել Տիգրան Սարգսյանի ելույթը 2012թ. սեպտեմբերի 22-ին, որտեղ նա խոսեց ինչ-որ տնտեսական ակտիվության մասին, քանի որ տնտեսական աճի մասին խոսելով` այլեւս հնարավոր չէր «ուղեղ լվանալ»: