Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում պաշտպանության նախարարությունը ներառել է որոշում, ըստ որի ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի առավելագույն չափը՝ 5 000 000 դրամ.
Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու «Ես եմ» ծրագրով հռչակված՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների համար սահմանված պատվովճարի հաշվարկման և տրման գործընթացի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին հաշվարկվող պատվովճարի չափը, որը զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու դեպքում կազմում է 5.000.000 մլն դրամ, իսկ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակելու դեպքում հաշվարկվում է նշված գումարը 36 ամիսների վրա բաժանելու և ստացված մեկ ամսվա գումարը մինչև զինվորական ծառայությունից արձակելու ամիսը ներառյալ ծառայած ամիսների թվի վրա բազմապատկելու արդյունքում ստացված չափով, սահմանվում են պատվովճարի տնօրինման ուղղությունները` ՀՀ և Արցախի Հանրապետության պետական և հավատարմագրված ոչ պետական կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական և/կամ բարձրագույն և/կամ հետբուհական կրթական ծրագրերով ուսումնառության ուսման վարձի, ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի կանխավճարի և/կամ ամսական վճարի, ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության (ներառյալ՝ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ) ֆինանսավորման միջոցով, նախատեսվում է այդ ուղղություններով վճարումների իրականացման կարգը: