| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ուկրաինայից ներկրված հավի մսի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են սալմոնելաներ, սննդամթերքը համարվել է օգտագործման համար վտանգավոր: Թեեւ ՍԱՊԾ որոշումով պետք է խմբաքանակը ոչնչացվեր, բայց նույն օրը այդ մթերքի համար ՍԱՊԾ-ն տրամադրել է անվտանգության սերտիֆիկատ` փաստացի հաշվի չառնելով մթերքի մասին լաբորատորիայի կողմից տրված եզրակացությունը:
Ընդ որում, ՍԱՊԾ-ն ներմուծման հավաստագրերը տվել է ավելի շուտ, քան ստացվել են տվյալ բեռի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Սա միակ նման օրինակը չէ. ՎՊ հաշվետվության մեջ ՍԱՊԾ խախտումների մասին փաստերի պակաս չկա: ՍԱՊԾ-ում բավական չէ օգտագործման համար վտանգավոր սննդի հանդեպ աչք են փակել, չեն զլացել նաեւ մսխել պետական միջոցները:
27 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, նրանց ներգրավել են որպես փորձագետներ, տվել են մոտ 10 մլն դրամ պարգեւավճար, ինչի իրավունքն օրենքով չունեին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: