| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նկատի ունենալով, որ ՀՔԱՎ օրերս հրապարակած՝ 2018թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահվան դեպքերի մասին տվյալները որոշ չափով չեն համապատասխանում պաշտոնական տվյալներին, գլխավոր դատախազությունը հրապարակել է ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված արձանագրվել է մահվան դեպքերի վիճակագրությունը:
Այսպես` 2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված արձանագրվել է մահվան ելքով 9 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածին գրանցված՝ 17 դեպքի դիմաց:
Այդ թվում՝ 
1. Ադրբեջանի ուժերի կողմից սպանություններ շփման գծում՝ 3 (2017թ.՝ ութ)
2. Ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր՝ 1 (2017թ.՝2)
3. Հիվանդություններից՝ 2 (2017թ.՝ 2)
4. Ծառայության հետ կապված ավտովթարներից՝ 1 (2017թ.՝1) 
5. Դժբախտ պատահարներից՝ 1 (2017թ.՝ 2)
6. Զենքի օգտագործման կանոնների խախտումներ՝ 1(2017թ.՝ 2)։
Նշված ժամանակահատվածում սպանության դեպք չի արձանագրվել։
2018թ. 1-ին եռամսյակում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված արձանագրվել է 6 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածին գրանցված 3 դեպքի դիմաց: Այդ թվում՝
1. Հիվանդություններից՝ 2 (2017թ.՝ 2)
2. Ծառայության հետ չկապված ավտովթարներից՝ 4 (2017թ.՝ արձանագրվել է 1 դժբախտ պատահարի դեպք):
ՀՀ գլխավոր դատախազություն