Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մեկ անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով`2016թ. մարտի 4-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, Այգեհովիտ-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 4.2 կիլոմետրի հատվածում, Ս.Նազլուխանյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել մետաղյա արգելապատնեշին և ընկել ճանապարհի հարակից ձորը:
Ավտոպատահարի հետևանքով մեքենայի ուղևոր, 1972թ. ծնված Ա.Նազլուխանյանը մահացել է, իսկ վարորդ, 1962թ. ծնված Ս.Նազլուխանյանը և մյուս ուղևորները՝ 1979թ. ծնված Ք.Խարազյանը, 1998թ. ծնված Ա.Նազլուխանյանը և 2002թ. ծնված Վ.Նազլուխանյանն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ 2016թ. մարտի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն, ստուգվել վարորդի սթափությունը:
Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են փորձաքննություններ: