|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ապրիլի 4-ին, ժամը 00:59-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Թալին-Գյումրի հատվածի 12-րդ կմ-ին «Ford» մակնիշի 892 AG 61 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1985 թ. ծնված Գ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: