Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հոկտեմբերի 5-ին, ժամը 02:06-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ-ի աջակողմյա հատվածում «Mercedes» մակնիշի 35 MZ 810 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները՝ 1993 թ. ծնված Ա. Գ.-ի դին դուրս են բերել շրջված ավտոմեքենայից և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ ուղևոր 1997 թ. ծնված Ա. Գ.-ին տեղափոխել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի բալոնի արտահոսքը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: