|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Դեկտեմբերի 26-ին, ժամը 10.57-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 77-րդ կմ-ին «Honda Civic» մակնիշի 34 ОZ 278 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը մոտ (15 մ):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1986 թ. ծնված Ա. Խ.-ը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: