| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ապրիլի 15-ին, ժամը 05:54-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին, «KamAZ» մակնիշի 059 AT 61 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ա.) բեռնատարը բախվել է «Lada-21013» մակնիշի 34 TO 011 պետհամարանիշով (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ն.) ավտոմեքենային, այնուհետև՝ մեկ այլ «KamAZ» մակնիշի բեռնատարի, ինչի հետևանքով «Lada-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1990 թ. ծնված Ա. Փ.-ը տեղափոխվել է Թալինի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները «Lada-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել մեքենայից, մոտեցրել շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:
ԱԻն մամուլի ծառայություն