| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օգոստոսի 24-ին, ժամը 10:33-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ,. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի 788 OU 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Մ. Ղ.) բախվել է «Lada Priora» մակնիշի T365 BB 163 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Զ. Գ.) և կողաշրջվել:
«Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (5 հոգի) մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գորիսի ԲԿ, որտեղ նրանցից երեքը ստանալով առաջին բուժօգնություն դուրս են գրվել: Մ. Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ ուղևոր՝ 1954 թ. ծնված Վ. Թ.-ը ստացել է գանգոսկրի սալջարդ և տեղափոխվել քաղաք Երևան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: