Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված երեխաներին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ուր քիչ առաջ ժամանեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա երկար տարիներ մանկաբուժության ոլորտում է աշխատել:
Լրագրողների հետ զրույցում Արա Բալոյանը ասաց, որ բարեբախտաբար, երեխաների վիճակը միջին ծանրության է, միայն 8 տարեկան Ռուբինա Մարկոսյանի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր:
«Երեխան այժմ վիրահատվում է, նա բավական մեծ վնասվածք է ստացել ազդրի վերին երրորդական հատվածում, մկանները վնասվել են, մինչև ոսկոր հասել, բայց ոսկորը չի վնասվել, բժիշկները կարողացան վերականգնել հյուսվածքները, արյունահոսությունը կանգնեցնել»,- ասաց Արա Բաբլոյանը` հավելելով, որ մնացած երեխաների վիճակը ստաբիլ է:
Լրագրողների հետ զրույցում սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը նշեց, որ երեխաները ստացել են ոչ թե այրվածքներ, այլ` բեկորային վնասվածքներ, ինչը գազի բալոնի պայթյունի հետևանքով են ստացել:
ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Վիրավորվել էին Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):