|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Հունիսի 5-ի երեկոյից մինչև այսօր, ժամը 15:00-ի դրությամբ Ճամբարակի առողջության կենտրոն է դիմել 32 անձ, որից 7-ը` մինչ 10 տարեկան: Նախնական տվյալներով սննադային թունավորում է` բոլոր տուժածները կերել են թութ:
Երեխաներից 5-ը բուժում է ստանում ստացիոնար պայմաններում, 2-ը` դուրս է գրվել, բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում: Հոսպիտալացվածներից 29-ը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից են, 3-ը` Ճամբարակից: 32 տուժածից 7-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը` բավարար: Եվս 20 հիվանդ Վահան գյուղում բուժում է ստանում ամբուլատոր պայմաններում: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարականով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբն անմիջապես մեկնել է Ճամպարակ: Մասնագիտական խմբի կազմում է նաև ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Այս պահին բակային համայցերը շարունակվում են` նոր տուժածներ հայտնաբերելու նպատակով: Թունավորման պատճառը պարզելու նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև կատարվում են լաբորատոր հետազոտություններ: