կարևոր
3529 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-08 16:10
Հասարակություն

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակը միջին ծանրության է

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակը միջին ծանրության է

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով  կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը, ում նույն օրը վիրահատել էին, շարունակում է գտնվել «Հանրապետական բժշկական կենտրոն» –ի վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ կյանքին վտանգ չի սպառնում։

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում, այնտեղից թիրախավորել եւ կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել էին  ոստիկանության 3 ծառայող, մեկը ծանր վիրավորվել էր։

Մարտի 7-ի դրությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ 9 անձ  տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Մարտի 7-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 153 հիվանդ: