Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես արդեն հայտնի է, այս գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանության և ՊՊԾ գունդը գրաված զինված խմբավորման անդամների միջև, որի հետևանքով զինված խմբի անդամներից երկու անձ վիրավորվել է:
Լրագրողների հետ զրույցում Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը նշեց, որ գիշերը 02:50-ի սահմաններում շտապօգնության բրիգադները Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխել երկու տուժածի` Աշոտ Պետրոսյանին` 1966թ ծնված, ով ունեցել է զույգ ստորին վերջույթների հրազենային վիրավորում, աջ ազդրոսկրի կետրվածք, և Հովհաննես Հարությունյանին` 1986թ ծնված, ով ունեցել է աջ ազդրոսկրի գնդակային վիրավորում և աջ սրունքի միջանցիկ գնդակային վիրավորում` սրունքի կոտրվածքով:
Նրանց ցուցաբերվել է առաջին օգնություն, կատարվել է բժշկական հետազոտություն, տեղափոխվել են վիրասրահ, որտեղ կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում :
«Այս պահին վիճակը գնահատվում է, որպես միջին ծանրության, կայուն է, երկոնս էլ գիտակից են: Վերակենդանացման փուլը երկար չի տևի, որովհետև վիճակը միջին ծանրության է: Իսկ կոտրվածքները ստացել են հրազենային վիրավորման արդյունքում»,- ասաց Հարություն Մանգոյանը: