|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մայիսի 18-ին` ժամը 06.58-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 15 շենքի առաջին հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.24-ին, մարվել՝ 07.45-ին: Ֆ. Աբգարյանին պատկանող թիվ 4 բնակարանի ննջասենյակում մասամբ այրվել է գույքը:
Հրդեհի հետևանքով 1952 թ. ծնված Ն. Սարգսյանը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: