կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-30 22:07
Քաղաքական

Ոստիկանության օրվա առթիվ Սերժ Սարգսյանը պարգևատրել և կոչումներ է շնորհել

Ոստիկանության օրվա առթիվ Սերժ Սարգսյանը պարգևատրել և կոչումներ է շնորհել

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրումներ է կատարել ու կոչումներ շնորհել` ոստիկանության օրվա առթիվ:

Այպես` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը և ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը,  ոստիկանության շտաբի պետի տեղակալ - միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:

Իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանը,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Առաքելյանը, ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի (թիվ N զորամաս) հրամանատար, գնդապետ Բագրատ Պողոսյանը, ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ N զորամաս) հրամանատար, գնդապետ Գորգեն Գրիգորյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Գնել Ղիմոյանը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանը,  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարթենյանը պարգևատրվել  են «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

Ոստիկանության օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը  պարգևատրվել  է Մխիթար Գոշի մեդալով: