| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Օգոստոսի 21-ին Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից:
Ոստիկանության լեյտենանտի կոչումը հերթական կոչում չէ: Նրանցից շատերը երկար են երազել սպա դառնալ և արժանացել են այս կոչմանը բարեխիճ ու սրտացավ ծառայության արդյունքում, ոստիկանության պետի հրամանով էլ այսուհետ ծառայությունը շարունակելու են միջին խմբերում:
Պարգևատրման ժամանակ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ սպայական կոչումը իր հետ բերում է ծառայողական մեծ պատասխանատվություն և նրանք պետք է պարտավորվեն էլ ավելի լավ ծառայել` շարունակելով զարգացնել մասնագիտական գիտելիքները, ծառայողական պարտականությունները պատրաստակամ ու բարեխիղճ կատարելով, ամրապնդեն ոստիկանություն-հասարակություն կապը: 
«Կարծում եմ իրականացավ ձեր երազանքը, այսօր դուք համալրեցիք ոստիկանության սպայական շարքերը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում անփորձանք ծառայություն»,-ասաց ոստիկանության պետը: