կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-27 17:53
Արցախ

Արցախի ԱԻՊԾ-ի տնօրենը ՌԴ ԱԻՆ-ի աշխատակցի օրվա առթիվ պարգևատրել է ՌԴ մի շարք փրկարարների

Արցախի ԱԻՊԾ-ի տնօրենը ՌԴ ԱԻՆ-ի աշխատակցի օրվա առթիվ պարգևատրել է ՌԴ մի շարք փրկարարների

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ պարգևատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում ԱԻ ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գնդապետ Սամվել Պետրոսյանը շնորհավորել է ռուս գործընկերներին և Կարեն Սարգսյանի հրամանագրով վերջիններիս հանձնել պարգևները:

«Ակտիվ համագործակցության շրջանակներում փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին պարգևատրվել է ԱԻ ծառայության «Փառքի խաչ-Նոյ» մեդալով:

«Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են՝

ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ՝

գնդապետ Վադիմ Գարշինը,

ավագ ենթասպա Դմիտրի Կվորցովը,

սերժանտ Եվգենի Սոպիլնյակը,

ավագ սերժանտ Խամզա Խամբաբաեվը,

սերժանտ Ալեքսանդր Չերնովոլենկոն,

կրտեսր սերժանտ Ալեքսանդր Շոպավալովը»,- ասվում է հաղորդագրության մեջ: