կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-27 10:27
Սպորտ

Բռնցքամարտ. Հայաստանի 2 ներկայացուցիչ այսօր կպայքարի քառորդ եզրափակիչի համար

Բռնցքամարտ. Հայաստանի 2 ներկայացուցիչ այսօր կպայքարի քառորդ եզրափակիչի համար

Ռումինիայի Թարգու Ջիու քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տարան: Պարտություն կրեցին 52 կգ քաշային Վահե Բադալյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանն ու 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը հաղթեցին ու դուրս եկան 1/8 եզրափակիչ:

Այսօր ռինգ դուրս կգան ու քառորդ եզրափակիչի համար կպայքարեն 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: