|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունների քառորդ եզրափակիչների վիճակահանությունը:
Հիշեցնենք, որ ՉԼ կիսաեզրափակիչի համար կպայքարի 8 թիմ` Բավարիա» (Գերմանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), Դորտմունդի «Բորուսիա» (Գերմանիա), «Լեսթեր» (Անգլիա), «Ռեալ» (Իսպանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Աթլետիկո» (Իսպանիա) և «Մոնակո» (Ֆրանսիա):
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում են «Սելթան» (Իսպանիա), «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա), «Շալկե-04»-ը (Գերմանիա), «Գենկը» (Բելգիա), «Բեշիկթաշը» (Թուրքիա), «Այաքսը» (Հոլանդիա), «Անդերլեխտը» (Բելգիա) և «Լիոնը» (Ֆրանսիա):