Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այսօր մի քանի քաշային կարգերում կայացան ¼ եզրափակիչ մենամարտերը:
56կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տոնեց Արամ Ավագյանը, ով գեղեցիկ ոճով առավելության հասավ Էդգար Վարդանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև Սուրեն Առաքելյանը, Հենրիկ Մոքոյանը և Էրիկ Պետրոսյանը:
64 կգ քաշային կարգում դինամոյական Գոռ Երիցյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Սուրեն Մանուչարյանին, Արա Պուլուզյանն էլ առավելության հասավ Արթուր Վահանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև գյումրեցի Հովհաննես Բաչկովն ու Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Գևորգ Ղազեյանը:
75 կգ քաշային կարգում Արայիկ Հարությունյանը պարտության մատնեց Խաչատուր Նազարյանին Գագիկ Բոյանն էլ առավելության հասավ Մանուկ Դիլանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում հետաքրքիր ստացվեց դինամոյական Արթուր Սարգսյանի և գյումրեցի Արմեն Բաղդասարյանի մենամարտը: Դժվարին պայքարում հաղթեց Արթուր Սարգսյանը: Այս քաշային կարգի վերջին մենամարտում Սերգեյ Սարգսյանը առավելության հասավ Ջոն Հարությունյանի նկատմամբ: Մրցումային 2-րդ օրը կայացավ նաև գերծանր քաշային կարգի մեկ մենամարտ: Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող երկու բռնցքամարտիկների ՝ Աղասի Մեհրաբյանի և Վլադիմիր Նազարյանի մենամարտում առավելության հասավ Մեհրաբյանը: Վաղը ռինգ դուրս կգան 60կգ, 69կգ, 81կգ և գերծանր քաշային կարգի մարզիկները: 91կգ և գերծանր քաշային կարգի մարզիկները վաղը կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար: