|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ներկա պահի դրությամբ նախապատրաստվում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդում է Interfax-ը` հղում անելով Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչ Շոն Սփայսերին:
Սփայսերի խոսքերով`դեկտեմբերի 28-ին կայացել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Մայքլ Ֆլինի և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հեռախոսազրույցը:
«Զրույցը վերաբերել է Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ նորընտիր նախագահի հեռախոսազրույցի կազմակերպչական հարցերին», - ասել է Սփայսերը:
Նրա խոսքով` քննարկվել են կազմակերպչական հարցերն ու այն, թե «ինչպես է պետք պլանավորել այդ հեռախոսազանգը»: